‘Անգլիական 3 գրանդ ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Ալվեսին’

1053

Բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի ապագան ՊՍԺ-ից հեռանալուց հետո դեռ հարցականի տակ է:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի հետ պատրաստ են պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

Ալվեսն իր հերթին դեռևս չի դիտարկել առաջարկները, քանի որ մեծ ցանկություն ունի վերադառնալու «Բարսելոնա»:

Հավելենք, որ 36-ամյա խաղացողը ՊՍԺ-ից հեռացավ այս ամռանը և ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո․ Այո, ֆուտբոլային քաղց ունեմ…’
Հաջորդ հոդվածը‘AS. «Ռեալ»-ը դեմ է քվեարկել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի գաղափարին’