Անգլիայի Բանկ․ Լոնդոնին ժամեր էին մնացել մինչև «ֆինանսական Արմագեդոնը»

235

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Լիզ Թրասի ընդունած որոշումներից հետո Մեծ Բրիտանիային ֆինանսական Արմագեդոնից բաժանում էր ընդամենը մի քանի ժամ։

Այդ մասին Channel 4-ի եթերում հինգշաբթի տեղեկացրել է Անգլիայի Բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին։

Այն հարցին, թե մինչև  շուկայի հնարավոր  լայնածավալ  փլուզումը ինչքա՞ն էր մնացել, Բեյլին հայտարարել է․ «Այն պահին, երբ մենք միջամտեցինք, կարող եմ ասել, որ մենք շուկայից լուրեր էինք ստացել, որ խոսքը ժամերի մասին է։ Դա ֆինասական կայունության դեմ ուղղված իրական սպառնալիք էր»։

Սեպտեմբերի վերջին Թրասի կառավարությունը հարկերի լայնածավալ նվազեցման ծրագիր էր ներկայացրել։ Թագավորության բաժնետոմսերի և արժեթղթերի շուկան  չափազանց ցավագին էր արձագանքել դրան, ֆունտի փոխարժեքն ընկել էր մինչև ռեկորդային ցածր աստիճանի՝ գրեթե հավասարվելով դոլարին, իսկ պետական երկարաժամկետ արժեթղթերի արժեքը թռել էր այնպիսի մակարդակի, որին չէր հասել 2008 թ․ ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Արդյունքում՝ Թրասը, ըստ էության, ստիպված էր լրիվ հրաժարվել իր նախաձեռնությունից և պաշտոնից ազատել ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգին։ Սակայն դա չօգնեց, որ նա մնա իր պաշտոնում։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըԷրդողանը նշել է հացահատիկային գործարքը երկարացնելու անհրաժեշտությունը
Հաջորդ հոդվածըՃապոնիան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում անցկացնել