‘Անգլիայի գավաթ. Մանչեսթրյան ակումբները կշարունակեն պայքարը 1/16 եզրափակչում (տեսանյութ)’

779

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 փուլում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում առավելության հասավ «Յովիլ Թաունի» նկատմամբ:

«Հյուիշ Պարկ» մարզադաշտում կայացած խաղում Լուի վան Գալի սաներն առավելության հասան 2:0 հաշվով և մրցաշարում պայքարը շարունակելու հնարավորություն ստացան: Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացեց Անդեր Էրերան, իսկ մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում աչքի ընկավ Անխել դի Մարիան:

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 փուլ

«Յովիլ Թաուն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2
Գոլերը.Էրերա` 64, դի Մարիա` 91:

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Շեֆիլդ Ուենսդեյի» նկատմամբ: 14-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Նուհիուն, իսկ «քաղաքաբնակների» կազմում դուբլով աչքի ընկավ Ջեյմս Միլները: 

Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև «Սթոք Սիթին» և «Ասթոն Վիլան», իսկ ոչ-ոքի հաշվով ավարտված խաղերին հաջորդելու է պատասխան հանդիպումը:

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 փուլ

«Մանչեսթեր Սիթին»-«Շեֆիլդ Ուենսդեյ»` 2:1:
Գոլերը. Նուհիու`14 (0:1), Միլներ` 66 (1:1), 90+1 (2:1)

Նախորդ հոդվածը‘«Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 փուլ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Արսենալը» ևս հաջորդ փուլում է (տեսանյութ)’