‘Անգլիայի լիգայի գավաթ. «Լիվերպուլը» և «Չելսին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) ‘

826

«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Լիվերպուլ»-«Չելսի» առաջին հանդիպումը: Թիմերը հաղթողին չորոշեցին` խփելով մեկական գնդակ:

17-րդ րոպեին Էմրե Ջանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոններն Էդեն Ազարի նկատմամբ, և գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը:

Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելության պայմաններում, սակայն երկրորդ կեսում «Լիվերպուլին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 59-րդ րոպեին աչքի ընկավ Ռահիմ Սթերլինգը: 

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 27-ին, Լոնդոնում, իսկ եզրափակչի մյուս ուղեգիրը վիճարկվելու է «Շեֆիլդ Յունայթեդ»-«Տոտենհեմ» դիմակայությունում:

ԼԻՎԵՐՊՈՒԼՉԵԼՍԻ

1-1 (0-1)

MC

 

0-1՝ Էդեն Ազար 18՛ (11մ), 1-1՝ Ռահիմ Ստերլինգ 59՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ (20.Ադամ Լալանա, 70), 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա, 23.Էմրե Ջան, 31.Ռահիմ Ստերլինգ, 50.Լազար Մարկովիչ

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 10.Էդեն Ազար, 12.Ջոն Օբի Միկել, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (28.Սեսար Ասպիլիկուետա, 88), 19.Դիեգո Կոստա

 

Զգուշացում՝ Սթիվեն Ջերարդ 39՛ (Լ), Լուկաշ Լեյվա 44՛ (Լ), Ֆիլիպե Լուիս 45՛ (Չ), Ջոն Օբի Միկել 75՛ (Չ)

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահ. Անկարան պետք է ընդունի կատարված բարբարոսությունը ‘