Անգլիայի հավաքականի ամենախոշոր տնային պարտությունը 94 տարում

13624

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հունգարիայի հավաքականից կրած պարտությունը ամենախոշորն է Անգլիայի հավաքականի համար տնային խաղերում 94 տարվա մեջ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Վուլվերհեմփթոնի «Մոլինյու» ստադիոնում տեղի ունեցած խաղում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը Հունգարիայի հավաքականին պարտվել է 0։4 հաշվով։

1928 թվականին Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 4 գոլի տարբերությամբ պարտություն կրել է Շոտլանդիայից՝ 1։5։

Հունգարիան նախորդ անգամ արտագնա խաղում Անգլիային հաղթել էր 1953 թվականին։

Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբում Հունգարիան 7 միավորով առաջատարն է, Անգլիան վերջինն է՝ 2 միավոր։ Երկրորդ տեղում է Գերմանիան է՝ 6 միավոր, երրորդը Իտալիան է՝ 5 միավոր։

Նախորդ հոդվածըՆեմանյա Մատիչը միացավ «Ռոմային»
Հաջորդ հոդվածըATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով