Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Ուոթֆորդը»

400

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գլխավորեց  «Ուոթֆորդը», որը նախորդ օրը հեռացրել էր իտալացի Կլաուդիո Ռանիերիին։

74-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոյ Հոջսոնի նախորդ ակումբը եղել է լոնդոնյան «Քրիսթալ Փելասը», որտեղից նա հեռացել էր անցած մրցաշրջանի վերջում։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով նախավերջին տեղում է։

Նախորդ հոդվածըՄիգրացիոն ճգնաժամ․ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում
Հաջորդ հոդվածըԱվստրիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ Եվրոպայում կայունությունն անհնար է առանց Ռուսաստանի