Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները չեն հեռարձակվի Ռուսաստանում

345

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հանդիպումները չեն հեռարձակվի Ռուսաստանում։ Պրեմիեր լիգան չեղարկել է պայմանագիրը ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության հետ, հաղորդում է The Athletic-ը։

Պատճառը ռուսական զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա եւ փետրվարի 24-ից շարունակվող պատերազմը։

Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2028 թվականը։ Ռուսական կողմը պետք է վճարեր 50 միլիոն եվրո։

Մարտ ամսին Պրեմիեր լիգան արդեն դադարեցրել էր համագործակցությունը ռուսական Okko Sport հեռարձակողի հետ։

Նախորդ հոդվածըՊորտուգալիան ուժեղ էր Չեխիայից, Իսպանիան՝ Շվեյցարիայից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՈւկրաինա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարներ