‘Անգլիայի Պրեմիեր-լիգայի հանդիպումներին ներկա է եղել 1 միլիոն արտասահմանցի’

816

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչությունը հաշվարկել է, թե որքան զբոսաշրջիկ է այցելում մարզական, մասնավորապես` ֆուտբոլի միջոցառումներին:

Ըստ այդ տվյալների, 2011 թվականին անգլիական Պրեմիեր-լիգայի հանդիպումները մարզադաշտում դիտել է մոտ մեկ միլիոն արտասահմանցի, որոնք ընդհանուր առմամբ ծախսել են 1,12 միլիարդ դոլար: Իսկ ավելի ստույգ, ավելի քան 900 հազար զբոսաշրջիկ ծախսել է միջինը 1256 դոլար: 2010 թվականի համեմատությամբ, այդ ցուցանիշներն աճել են. այն ժամանակ 750 հազար զբոսաշրջիկ ծախսել էր միջինը 1268 դոլար:

Զբոսաշրջիկները առավել հաճախ գերադասում են ներկա լինել «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի», «Արսենալի», «Չելսիի» եւ «Տոտենհեմի» հանդիպումներին:

Ուսումնասիրությունների արդյունքներով, արտասահմանցի երկրպագուների մեծամասնությունը Իռլանդիայից է (174 000), Նորվեգիայից (80 000), ԱՄՆ-ից (61 000), Իսպանիայից (54000) եւ Գերմանիայից (48 000), տեղեկացնում է Football.kulichki.net-ը:

Նախորդ հոդվածը‘Ավետիք Իշխանյան. Բանտարկյալներից ցուցմունքներ են կորզել բռնություններով ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենահայտնի ճոպանուղին 100 տարեկան է’