‘Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստը ձերբակալվել է պանիր գողանալու կասկածանքով’

1025

Տհաճ իրադրւթյան մեջ է հայտնվել անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերս» ակումբի պաշտպան Սթիվ Կոլկերը: The Independent- հաղորդմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը, ով շաբաթական 42 հազար ֆունտ սթերլիգ աշխատավարձ է ստանում, ձերբակալվել է 1,85 արժողությամբ «Ֆիլադելֆիա» տեսակի պանիր գողանալու համար: Ոստիկանները Կոլկերին ձեռնաշղթաներով տարել են ոստիկանական տեղամաս, սակայն անմիջապես բաց են թողել՝ պատճառաբանելով, թե թյուրիմացություն է տեղի ունեցել:

Հարկ է հիշեցնել, որ Կոլկերը «ՔՊՌ» է եկել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ  «Քարդիֆ Սիթի»-ից: Անգլիայի ընթացիկ Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և խփել է 1 գոլ:

Ստիվեն Կոլկերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն ֆունտ: 

Նախորդ հոդվածը‘Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Խաղը նմանեցնում են իրականությանը. Սուարեսը որակազրկվել է նաև համակարգչային խաղում’