Անգլիայի Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 5-ին

303

Անգլիայի ֆուտբոլային Պրեմիեր լիգան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի օրացույցը։ Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին «Քրիսթալ Փելաս» — «Արսենալ» խաղով։

Նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 26-ը Պրեմիեր լիգայում կլինի խաղադադար Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի պատճառով։

Վերջին տուրը կանցկացվի 2023թ․ մայիսի 28-ին։

Հիշեցնենք, որ տիտղոսը կպաշտպանի երկու տարի անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին»։

Նախորդ հոդվածըՌուսաստանը կրկին կրճատում է գազի մատակարարումը Եվրոպա
Հաջորդ հոդվածըՖլորենտինո Պերես․ Իհարկե, Սուպերլիգան դեռ ողջ է