‘Անգլիայի պրեմիեր լիգան կրկին ամենաշատը ծախսեց տրանսֆերային պատուհանի ժամանակ’

726

Փակված տրանսֆերային պատուհանը, որը երկրպագուներն ավանեցին վերջին տարիների ամենաձանձրալին, պրեմիեր լիգայի ակումբների ծախսերի ծավալով, հավասարվեց անցած տարվա հունվարին՝ 130 մլն ֆունտ: Բոլոր ժամանակների ռեկորդն առաջվա պես մնում է 2011-ի հունվարը, երբ անգլիական բարձրագույն դիվիզիոնի ներկայացուցիչները նորեկների համար ծախսեցին 225 մլն ֆունտ:

Այս պատուհանի ժամանակ քանակական առումով ամենաշատն աշխատեց «Կրիստալ Փելեսը»՝ հրավիրելով 8 խաղացողների, ներառյալ՝ վերջին օրվա 4 գործարքները: Հաշվի է առնված նաեւ ՄՅՈՒ-ից ձեռք բերված Ուիլֆրիդ Զախան եւ 2 պատանիներ, ովքեր հազիվ թե անմիջապես շանս ստանան առաջին թիմում:

Հունվարի ամենաթանկարժեք գնումը վինգեր Խուան Կուադրադոն էր, որին «Չելսին» գնեց «Ֆիորենտինայից» 26,8 մլն ֆոն: Նրան մի քիչ զիջում է «Սուոնսիից» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»՝ 25 մլն ֆունտով:

«Լիվերպուլն» ու «Նյուքասլը» որոշեցին զերծ մնալ նորեկներ հրավիրելուց, բայց նույնիսկ առանց նրանց պրեմիեր լիգան ներդրումների մակարդակով կրկին բոլոր առաջնություններից առաջ է:

Ամենահամեստը ֆրանսիական ակումբներն են՝ ընդամենը 32.5 միլիոն:

Նախորդ հոդվածը‘Վայդենֆելեր. «Իրավիճակը բարդ է, սակայն ավելի դժվար ժամանակներ են եղել»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» շուրջօրյա պահպանություն է իրականացնում Դի Մարիայի տան մոտ’