‘Անգլիայի պրեմիեր լիգան ռեկորդային եկամուտ կունենա հեռարձակման իրավունքի վաճառքից’

783

Անգլիական Պրեմիեր լիգան առաջիկայում նոր պայմանագիր կկնքի արտերկրում խաղերի հեռարձակման իրավունքի վերաբերյալ:

The Telegraph-ի համաձայն՝ գործարքը կավելանա 25 տոկոսով եւ կկազմի ռեկորդային 4.73 միլիարդ եվրո: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը:

Պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայի առաջատարները հեռարձակման իրավունքի վաճառքից կստանան ավելի շատ գումար, քան հետնապահները: Սպասվում է, որ տարբերությունը կկազմի 87,5 տոկոս: Անգլիայի չեմպիոնը կստանա լրացուցիչ 29 տոկոս:  

Այժմ Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր ակումբ տարեկան 47.5 միլիոն եվրո է ստանում արտերկրում խաղերի հեռարձակման իրավունքի վաճառքից:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կարգելափակի Սադիո Մանեի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես է Քոչարյանը ոչնչացնում ինքն իրեն’