‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

979

Այսօր ԱՊԼ-ում տեղի կունենան հանդիպումներ, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Եվ այսպես, «Լեստերը» կհյուրընկալի «Մանչեսթր Յունայթեդին», իսկ «Մանչեսթր Սիթին»՝ «Չելսի»-ին: Այս հանդիպումները կցուցադրվեն Հ2-ի եթերում: 

«Լեստեր» –«Մանչեսթր Յունայթեդ»

Սեպտեմբերի 21, կիրակի, ժամը՝ 16:30,«King Power Stadium» մարզադաշտ,

Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ 

ՔՊՌ- հետ հակամարտությունում 4:0 հաշվով տարած հաղթանակը «Մանչեսթր Յույաթեդին» երկրպագուներին ոգևորել է, սակայն, պետք է նշել, որ նախկինի պես թիմի առաջ ավելի լուրջ փորձություններ են կանգնած, որից հետո միայն կարելի է խոսել Վան Գալի թիմի ամբիցիաների մասին: «Լեստերը» թեև նորեկ է այս առաջնությունում, բայց կարող է այդպիսի մի փորձություն դառնալ «Մանչեսթր Յունայթեդի» համար: Նեյջել Պիրսոնի սաները դեռևս միայն մեկ պարտություն են կրել, այն էլ «Չելսի»-ի դաշտում: Միևնույն ժամանակ, նրանք խաղաղ ելք են կնքել «Արսենալի» ու »Էվերթոնի» հետ՝ պաշտպանությունում դրսևորելով հուսալիություն: Իսկ ամենակարևորը, այս թիմի՝ գրագետ հակագրոհներ կազմակերպելու հատկությունն է: Այս փաստարկները որոշիչ կլինեն, ինչպես նաև Լեոնարդո Ուլյոայի սուր խաղը՝ թեև հետևի գծում եղած խնդիրների: Վան Գալը պետք է մտահոգվի պաշտպաների և այս հզոր արգենտինացու հանդիպումից:

«Մանչեսթր Սիթի»-«Չելսի»

Սեպտեմբերի 21, կիրակի , ժամը՝ 19:00, «Էթիհադ»

Մրցավար՝ Մայք Դին

 «Վազքը երկու ձիերի և մեկ փոքրիկ ձիուկի»,-այսպես է բնութագրել անցած տարվա առաջնության չեմպիոնական մրցավազքը Ժոզե Մոուրինյոն, որտեղ իր թիմին տրվել է հենց այդ փոքրիկ ձիուկի դերը:Այսպիսի բնութագրումը վեճեր է առաջացրել, սակայն Մոուրինյոն հավելել է՝հաջորդ մրցաշրջանում «Չելսին» կդառնա ավելի ուժեղ: Դատելով ամեն ինչից, պորտուգալացին կատարել է իր խոստումը. իր թիմը հիմա նա համարում է տիտղոսի հավակնորդ:

Վերլուծաբաններն ավելի հեռու են գնում: Նրանց կարծիքով՝ «Չելսին» ոչ միայն ֆավորիտ է, այլև գլխավոր ֆավորիտը: Մեկնարկային խաղերն այս տեսակետը հաստատեցին. լոնդոնցիները 4 հաղթանակ տոնեցին 4 մեկնարկային խաղերում՝ խփելով ընդհանուր հաշվով 15 գնդակ:  Թիմում կայծակնային ազդեցություն ունեցան Սեսկ  Ֆաբրեգասն ու Դիեգո Կոստան, որոնց արդեն հիմա կարելի է համարձակորեն համարել «կապույտների» առանցքային խաղացողներ: Դա հատկապես վերաբերվում է Դիեգոի Կոստային, ով 4 հանդիպումներում խփել է 7 գնդակ:

Այսоր Ժոզե Մոուրինյոյի սաները պետք է դիմակայեն  Անգլիայի գործող չեմպիոնին: Մի թիմ, որը միակ արգելքը կարող է դառնալ «Չելսի»-ի համար չեմպիոնության ճանապարհին: «Մանչեսթր Սթին» 5 միավոր պակաս է հավաքել և, այդ իսկ պատճառով «Չելսի»-ին հաղթելը գրեթե պարտադիր է: Մրցաշարի մեկնարկին ստանալով մեծ առավելություն, «կապույտները» թույլ չեն տա այն կորցնել: Նվաճելով Անգլիայի չեմպիոնի կոչումն անցած տարի՝ «քաղաքացիները» երկու անգամ էլ զիջել են «Չելսի»-ին: Հատկապես «Էթիհադ»-ում տոնած հաղթանակով Մոուրինյոն իսկապես կարող է հպարտանալ. «Չելսին» այստեղ էր եկել ոչ պարտվելու համար և ցուցադրեց հիանալի ու տպավորիչ խաղ՝ հաղթելով 1:0 հաշվով: Ինչ-որ նման բան հյուրից սպասում են նաև այս տարի: Ոչ ոքին, անկասակած, «Չելսի»-ին ձեռք է տալիս, սակայն թիմը հիմա այնպիսի մարզավճակում է, որը չի կարող բավարարվել միայն մեկ միավորով: «Մանչեսթր Սիթիի» հետ կապված հիմա հարցերն ավելի շատ են, թեև գրեթե բոլորն էլ առնչվում են թիմի առաջատար Յայա Տուրեի ելույթներին: Կոտդիվուարցին արդեն այսоր պետք է ուշքի գա, որովհետև Մատիչի և Ֆաբրեգասի հետ ուղիղ հակամարտությունից կարող է կախված լինել այս հանդիպման ելքը:

Անցած մրցաշրջանի առաջին փուլում Պելեգրինիի և Մոուրինյոյի միջև ծագած բախումնային իրադրությունից հետո, նրանք այլևս  միմյանց չեն քննարկել, թեև հիմա էլ «Չելսի»-ի մարզիչը հնարավոր է իր ընդդիմախոսներին հետ վիճել՝ ասելով, որ պետք միավորներ հանել այն թիմերից, ովքեր չեն պահպանում ֆինանսական արդար խաղի կանոնները: Սակայն, այսօր «Չելսին» պատրաստ է «խոսել» ֆուտբոլային դաշտում: Պելեգրինին էլ այդ նույն ժամանակ կարող է оգտագործել մեկ այլ հոգեբանական զենք. «Չելսի»-ի երկրպագուները կուզենային, որ դա երազ լիներ, սակայն Ֆրենկ Լեմպարդը  ուղակի վիճակված է դաշտ դուրս գալ, որպեսզի պայքարի իր կյանքի թիմի դեմ:

«Մանչեսթր Սիթի»-ի մարզիչ Մանուել Պելեգրինի. « «Չելսին» մեր մրցակիցների շարքում է, բայց ես կարծում եմ, որ ուրիշ թիմեր էլ կլինեն, որ կմասնակցեն այս մրցավազքին՝ «Արսենալը», «Մանչեսթր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»: Սակայն, իմ կարծիքով, Ժոզե Մոուրինյոյի թիմը շատ ուժեղ կազմ ունի: … Կոստան շատ լավ ֆուտբոլիստ է: Ես տեսել եմ, թե ինչպես էր նա խաղում Իսպանիայում.  և չեմ կարող ասել, թե հիմա զարմացած եմ նրա խաղով: Սա ֆուտբոլիստի այն տեսակն է, որի խաղում կարող ես չկասկածել: Սակայն «Չելսին» միայն Դիեգո Կոստան չէ: Պետք ուշադիր հետևել Էդեն Ազարին,Оսկարին, Վիլյանին և Անդրե Շյուրլեին, և նույնիսկ Դրոգբային»:

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո. «Ես չեմ կարծում, որ Լեմպարդը փչացրել է իր հարաբերությունները երկրպագուների հետ: Ինձ  հետ, որ հաստատ չի փչացրել: Ես նախկինի պես վստահ եմ, որ ակումբի այն խոստումը, որ նա կարող է ամեն րոպե վերադառնալ, կպահպանվի: Դրանք պարոն Աբրամովիչի խոսքերն են: Այո, ես չէի կարծում, որ նա կխաղա «Սիթի»-ի կազմում, սակայն նա ուներ  այդպիսի հնարավորություն և դրանից оգտվելն իր իրավունքն էր:

Այս խաղին պատրաստ են բոլորը: Դիեգոն լավ վճակում չէ, սակայն դաշտ դուրս կգա առաջին րոպեներից: Նա կխաղա այս հանդիպմանը, այդ պատճառով չի կարող խաղալ «Բոլթոնի» դեմ: Ամեն ինչ շատ պարզ է: Մենք պետք է խնայենք նրան, մինչև լիովին առողջանա»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախեց Դեպորտիվոյին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը»՝ շնորհիվ Տևեսի խփած միակ գոլի, հաղթեց «Միլանին»(տեսանյութ)’