‘Անգլիայի պրեմիեր լիգա.Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

920

Այս հանգստյան օրերին Անգլիական պրեմիեր լիգայում տեղի կունենան շատ առանցքային և ուշագրավ հանդիպումներ: Ներկայացնում ենք դրանցից ամենադիտարժանները: Այսպիսով՝ «Էվերթոնը» կհանդիպի «Լիվերպուլին», «Տոտենհեմը»՝«Արսենալին», իսկ «Վեսթ Հեմը» կհյուրընկալի «Մանչեսթր Յունայթեդին»:




«Տոտենհեմ»-«Արսենալ» 

Փետրվարի 7, շաբաթ, ժամը՝ 16:45, «Ուայթ Հարթ Լեյն»,

Մրցավար՝ Մարտին Աթկինսոն

Պարտվելով  Հյուսիսային Լոնդոնի դերբիի վերջին 10 հանդիպումներից 4-ում, «Տոտենհեմն», իհարկե, ունեցել է իր հաջողությունները «Արսենալի» հետ հակամարտություններում: Սա, իհարկե, քիչ է վերաբերում անցած մրցաշրջանին, երբ «Տոտենհեմը» ոչ միայն երկու անգամ պարտվեց «զինագործներին» Պրեմիեր լիգայում, այլև ջախջախվեց Արսեն Վենգերի թիմի կողմից Անգլիական Գավաթի  երրորդ փուլում: 

Այս մրցաշրջանում անհաշտ հակառակորդների  հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով և գրեթե չի հիշեցրել այն ճակատամարտը, որոնք սովորաբար մղում են մայրաքաղաքային այս երկու թիմերը: Այն ժամանակ  մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեռ գտնվում էր «Տոտենհեմում» իր կարիերայի սկզբնական փուլում. թիմը խաղը հաջող չէր, և «Էմիրեյթսում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ արգենտինացին ուժերը կենտրոնացրեց դարպասի աշտպանության և հակագրոհների կազմակերպման վրա:  Այսպիսի տակտիկա հազիվ, թե կարելի է լինի սպասել «Ուայթ Հարթ Լեյնում», և ոչ միայն նրա համար, որ թիմը խաղում է սեփական դաշտում:

«Տոտենհեմը» մրցաշրջանի ընթացքում լուրջ փոփոխություններ չի կրել, սակայն վերջին երկու ամիսներին «Ուայթ Հարթ Լեյնում» փոփոխությունների թեթև քամի փչեց: Թիմը ամանորյա գեղեցիկ հաղթանակ տարավ «Չելսիի» հետ խաղում, որից հետո դուրս եկավ Գավաթի լիգա, որտեղ կրկին կհանդիպի ընթացիկ մրցաշրջանի առաջատարի հետ: Այս հաջողությունները բոլորովին էլ պատահական չեն. «Տոտենհեմում» աշխուժություն է մտել և Պոչետինոն ոչ միայն կողմնորոշվել է հարձակողական զույգի հարցում (Ֆասիո-Վեևրտոնգեն), այլև արդեն արդյունք է ստանում ակումբի երիտասարդ սաների խաղից:

«Արսենալ» հակառակորդից առաջ է մեկ դիրքով և 2 միավորով: Տեսականորեն «կանոնիրները» կարող են զիջել 5-րդ տեղը «Տոտենհեմին» արդեն այսօր, սակայն այս թիմը հանդիպման է գալիս հիանալի մարզավիճակով: Հաղթանակը «Մանչեսթր Սիթիի» հանդեպ լուրջ խփթան էր թիմի համար, իսկ «Ասթոն Վիլայի» խաղում  (5:0) «Արսենալի» ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարող են հիանալի խաղալ նաև առանց Ալեքսիս Սանչեսի:

«Էվերթոն»«Լիվերպուլ»

Փետրվարի 7, շաբաթ. ժամը՝ 21:30,  «Հուդիսոն պարկ»,

Մրցավար՝Էնթոնի Թեյլոր 

«Հուդիսոն պարկում» անցած մրցաշրջանում տեղի ունեցած մերսիսադյան դերբին, որտեղ գրանցվեց 3:3 հաշիվը, դարձավ Պրեմիեր լիգայի ամենահիշարժան հանդիպումներից մեկը: Այդ հակամարտությունում փոխարինման դուրս եկած Դանիել Սթարիջը դարձավ գլխով գոլի հեղինակ,  և պատահական չէ, որ շատ են խոսում այն առանձնահատուկ զգացումների մասին, որոնք ունենում են ֆուտբոլիստները՝ գոլ խփելով «Էվերթոնի» դարպասը: Այս խաղից առաջ էլ  Սթարիջը շատ  ոգևոված է և այդ ոգևորվածությունը հասկանալի է. նա վնասվածքից հետո նոր է վերադարձել և նրա թիմը կամաց-կամաց լավ մարզավիճակ է հավաքում: Բրենդան Ռոջերսի սաները վերջին 5 հանդիումներից 4-ում հաղթանակ են տոնել:

Նույնը չի կարելի ասել «Էվերթոնի» մասին, թեև լրագրողներից մեկը սադրել է Ռոջերսին՝ ասելով, որ երկու թիմերն էլ հիանալի մարզավիճակում են գտնվում:  «Էվերթոնը» այս տարի ընդամենը մեկ հաղթանակ է տարել անցած շաբաթ օրը՝ շնորհիվ Ռոմելու Լուկակուի գոլի: Թիմը հաղթել է «Քրիստալ Փելեսին»: Կարելի՞ է արդյոք միայն այս արդյունքից ելնելով, ասել, որ տղաները վերածնունդ են  ապրում: Դժվար է ասել, սակայն այս դերբին կարող է տալ այդ հարցի պատասխանը:

Ամռանը ակումբը գերազանցեց իր ներքին տրանսֆերային ռեկորդը ՝ ձեռք բերելով Ռոմելու Լուկակային, ինչպես նաև շաբաթական 100 հազար սթերլինգ վճարելով 33-ամյա Սամուել Էտո՛O-ին: Լուկակուն թեև առաջաընթաց ունի, սակայն դեռևս իր լավագույն մարզավիճակում չէ, իսկ կամերունցին կես տարի չանցած լքեց Մերսիսայդը:

2015-ի սկզբին «Լիվերպուլը», իհարկե, ֆուտբոլային հարավառություններ չկազմակերպեց, սակայն պետք է խոստովանել, որ այդքան քննադատությունների ենթարկված Ռոջերսը կարողացավ տակտիկական որոշումների շնորհիվ գործերը կարգի բերել: Անցումը երեք պաշտպաններով տակտիկական սխեմային զարգացրեց հարձակողական խաղը, լավ ազդեցություն թողեց Էմրե Ջանիի վրա, ինչպես նաև կայունացրեց խաղը պաշտպանությունում:   Հիանալի մարզավիճակում է գտնվում Ֆելիպե Կոատինյոն և Ռախիմ Սթերլինգը, իսկ վերադարձած Սթարիջի հետ միասին կարելի մտածել հաղթանակների մասին ոչ միայն այս դերբիում, այլև մյուս հանդիպումներում ևս:

Պետք է նշել, որ այս դերբին «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդի համար կդառնա 30-րդը: նախորդ  29-ը հանդիումներում կիսապաշտանը խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցումներ:

«Վեսթ Հեմ»-«Մանչեսթր Յունայթեդ»

Փետրվարի 8, կիրակի,  ժամը՝ 20:10, «Անտոն պարկ»

Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ

Անցած տուրում պարտվելով «Լիվերպուլին»«Վեսթ Հեմը» կորցերց 7-րդ հորիզոնականը: Միաժամանակ, Սեմ Ալարդայսը հասցրեց կորցնել մի շարք խաղացողների: Այս հանդիպման նախоրյակին «Վեսթ Հեմի» հիվանդասենյակում  մի քանի պաշտպաններ են հայտնվել, ինչպես նաև հարձակվող Էնդի Քերոլը, ով շատ լավ մարզավիճակում էր: Նրա բացակայությամբ Սեմը ստիված պետք է իր հույսը դնի Դիեֆրա Սակո-Էներ Վալենսիա զույգի վրա, որը վատ հանդես չեկավ մրցաշրջանի առաջին կեսում:

Մանկունյանցիները թեև 3-րդ տեղում, այնուհանդերձ նրանց խաղը նախկինի պես այնքան էլ կայուն չէ: Վատագույնը, որ սպավում է Ալարդայսին, խաղային առավելությամբ հանդիպումն է, որը, սակայն կավարտվի պարտությամբ՝ հակառակորդի թիմում բարձրակարգ ֆուտբոլիստների առկայության պատճառով:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովին զորակոչած զինկոմը պնդում է, որ նա առողջ է — «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետական միջոցներ կհատկացնի ՀՀԿ-ական հիմնադրամին ‘