‘Անգլիայի Պրեմիեր Լիգա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել ‘

1342

Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ մրցափուլի հանդիպումներից առաջարկում ենք դիտել «Սուոնսի»-«Մանչեսթր Յունայթեդ» և «Սահութհեմփթոն»-«Լիվերպուլ» դիմակայությունները: 

«Սուոնսի»-«Մանչեսթր Յունայթեդ»

Փետրվարի 21, շաբաթ, ժամը՝ 19:00, «Լիբերտի Ստադիում»

Մրցավար՝ Նիլ Սվորբրիկ

Լուի վան Գալը որպես «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ իր առաջին պարտությունը կրել է հենց «Սուոնսիի» հետ խաղում: Դա մրցաշրջանի առաջին հատվածի առաջին  մրցափուլում էր: Մանկունյացիներին շարունակում են  արդարացիորեն քննադատել իրենց ցուցադրած խաղի համար, սակայն վերջին 18 հանդիպումներում կրած ընդամենը 1 պարտությունը թույլ է տվել այս թիմին զբաղեցնելու պատվավոր 3-րդ հորիզոնականը:  

«Սուոնսիին»  այդչափ քննադատներ թեև չունի, այնուհանդերձ ամանորյա տոներից հետո թիմը այնքան էլ լավ հանդես չի գալիս: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է լավագույն ռմբարկու Վիլֆրիդ Բոննի վաճառքով: Միևնույն ժամանակ, պետք է նշել պաշտպանների անփույթ գործոությունների մասին: Այս թիմն իր գործերը կարող է կարգի բերել հենց այսоր, մանավանդ, որ «կարապների» կազմ է վերադարձել  առանցքային հարձակվող, իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնը:

«Սահութհեմփթոն»-«Լիվերպուլ»

Փետրվարի 23, ժամը՝20.10, «Սենթ Մերի»

Մրցավար՝ Քևին Ֆրենդ

Մրցաշարային աղյուսակի վերին հատվածի թիմերի մենամարտը կեզրափակվի «Սենթ Մերի»-ում տեղի ունենալիք այս հանդիպումով: Այս մրցաշրջանի առաջին մրցափուլում «Սահութհեմփթոնը» շատերին զարմացրեց, երբ անցկացնելով հավասար հանդիպում, նվազագույն հաշվով պարտվեց  «Անֆիլդում»: Սակայն դա բոլորին «զարմացնելու» սկիզբն էր միայն;

Այս պահին Ռոնալդ Կումանի թիմը երեք դիրքով և 4 միավորով առաջ է «Լիվերպուլից»: Այս ամենով հանդերձ, թիմը տնային հիշյալ հանդիպման ֆավորիտը չի համարվում:  «Սրբերը» վերջին 4 հանդիպումներից ընդամենը 1-ում են հաղթել: Թիմը չկարողացավ հաղթնակի հասնել նույնիսկ 10 հոգով մնացած «Վեսթ Հեմի» հանդեպ: Միևնույն ժամանակ, Բրենդան Ռոջերսի թիմը բավական հաճելի վիճակագրություն ունի. միայն մեկ պարտություն 17 խաղերում և Բալոտելիի երկու գոլը 10 օրվա ընթացքում: «Կարմիրները» լավ մարզավիճակ են հավաքում և միաժամանակ ունեն փոխատեղման լայն հնարավորություն: 

Նախորդ հոդվածը‘Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հայտնում է սահմանին ունեցած զոհի մասին’