‘ Անգլիայի պրիեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1148

 Անգլիայի պրիեմիեր լիգայի  երրորդ խաղափուլում առանցքային են համարվում «Էվերթոն»-«Չելսի» և «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումները: Այս երկու կարևոր խաղերը կցուցադրվեն Հ2 հեռուստաալիքի ուղիղ եթերում: 

«Էվերթոն»-«Չելսի»

Oգոստոսի 30, շաբաթ, «Հուդիսոն Պարկ», ժամը 20:30,

 Մրցավար` Ջոնաթան Մոս                                                                        

Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլի» հետ հանդիպման նախօրյակին չի բացում իր բոլոր խաղթղթերը՝ խուսափելով Դիեգո Կոստայի առողջությանն առնչվող հարցերից: Այս բրազիլացի ֆուտբոլիստն արդեն իսկ մեծ դերակատարում ունի թիմում, և հատկապես կարևոր կարող է լինել նրա ներկայությունը «Էվերթոնի» հետ մենամարտում: Էվերթոնցիները մեկարկում բարդ իրադրություններում իրենց ձեռքից բաց թողեցին հաղթանակները.խաղավարտին նրանց պաշտպանությունը ճեղքեց դասական կենտրոնական հարձակվողը: Մեկ տարի առաջ, երբ «կապույտները» թույլ տվեցին Ռոբերտ Մարտինեսին տանել առաջին հաղթանակը իր նոր ակումբում, նրանք նույնպես հենց այդ պատճառով տուժեցին. փորձառու Սամուել Էտո`О-ն մի քանի պահ բաց թողեց հակառակորդի դարպասի մոտ: Ճակատագրի հեգնանքով, կամերունցին այսուհետ ներկայացնելու է «Չելսի»-ի հակառակորդին: Այս հանդիպումը կդառնա այդքան գովաբանած Սեսկ Ֆաբրեգասի ուժերի յուրоրինակ ստուգումը: Իսպանացին շատ լավ հանդես եկավ ԱՊԼ-ի նորեկների հետ հանդիպումներում, սակայն Գարեթ Բարի-Ջեյմս Մակարտի զույգը արդեն լրիվ ուրիշ մակարդակի մրցակցություն է ներկայացնում:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստներ՝ Պիենար, Կոնե,Оվալդո, Բարկլի (բոլորը «Էվերթոնից»)
Հարցական է. Էտո’О, Լուկակու, Կոստա

«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»

Oգոստոսի 31-ին, կիրակի, ժամը՝ 16:30

Այս հանդիպման գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ Մարիո Բալոտելիի հայտնվելը «Լիվերպուլի» կազմում: Այս ֆուտբոլիստը այստեղ է,  եթե ոչ ամբողջությամբ փոխարինելու թիմից հեռացած Լուիս Սուարեսին, ապա գոնե վերջապես ցույց տալու իր ունեցած տաղանդի սահմանները: Իր կարիերայի ընթացքում Բալոտելին մոտավորապես յուրաքանչյուր երկու խաղից մեկւմ անպայման գոլ է խփել:
«Կարմիրները»  «Մանչեսթր Սիթիի» հետ հանդիպման առաջին խաղակեսում բավականաչափ հաջող խաղ ցուցադրեցին, սակայն արդյունքում պարտվեցին, և եթե այս անգամ էլ թիմը պարտվի, ապա երկրորդ պարտությունը մեկ շաբաթվա ընթացքում զգալի վնաս կհասցնի Բրենդան Ռոջերսի երիտասարդ թիմի և նրա երկրպագունների հավակնություններին:


Անցած մրցաշրջանում «Տոտենհեմի» ֆուտբոլիստները երկու ջախջախիչ պարտություն են կրել Բրենդան Ռոջերսի թիմից՝ 0:5 և 0:4 հաշիվներով: Սակայն հիմա «խթանիչները», Մաուրիսի Պաչետոյի ղեկավարությամբ, թվում են առավել կազմակերպված և միահամուռ մի թիմ: Կարծես թե այս թիմը արդեն զգում է թիմային հարձակումների կարևորությունը, մի հանգամանք, որը պակասում էր անցած մրցաշրջանում: Նրանք հիմա ունեն ուժեղ՝ Էրիկ Լամելա և Քրիստիան Էրիկսեն զույգը, որին դժվար կլինի պահելը: «Խթանիչերին»  հիանալի և տպավորիչ խաղ ցուցադրեցին անցած կիրակի, «ռեյնջերների» հետ հանդիպմանը: Այս հանդիպումը Պաչետոյի թիմի առաջին լուրջ փորձությունն է:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում կհավաքվի սեպտեմբերի 1-ին’
Հաջորդ հոդվածը‘Գորբաչովը հավանություն է տվել Ռուսաստանի քաղաքականությանն Ուկրաինայում’