Անգլիայի ֆուտբոլային միությունը հետաքննություն է սկսել Կլոպի՝ «Տոտենհեմի» դարպասը խփած գոլը տոնելու հետ կապված

299

Անգլիայի ֆուտբոլային միությունը հետաքննություն կանցկացնի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (4:3) խփված գոլը տոնելուց վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Inews-ը։

Այն բանից հետո, երբ ավելացված 4-րդ րոպեին Դիոգո Ժոտան խփեց հաղթական գոլը, Կլոպը ցուցադրական տոնեց գոլը պահեստային մրցավար Փոլ Թիրնիի աչքի առջև, որից հետո դեղին քարտ ստացավ։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մարզիչը հայտարարել է, որ ինքը յուրահատուկ հարաբերությունների պատմություն ունի Թիրնիի հետ, և որ միջադեպի ժամանակ մրցավարի խոսքերն անընդունելի են եղել։

Հաղորդվում է, որ Կլոպը Փոլի հետ իսկապես բարդ հարաբերություններ ունի։ 2020 թվականին հանդիպումներից մեկի ժամանակ մրցավարը Յուրգենին հորդորել էր «հաշտվել» գլխավոր մրցավարի որոշման հետ, իսկ 2021 թվականին Կլոպն ասել էր, որ Թիրնին միակ մրցավարն է, որի հետ ինքը խնդիրներ ունի։

Նախորդ հոդվածըATP. Դանիիլ Մեդվեդեւը տարավ 300-րդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըԹուրքիայի նախագահական ընտրություններում հավանական է երկրորդ փուլ