‘Անգլիայի ֆուտբոլիստներին արգելել են լողալ ծովում’

890

Բրիտանացի ֆուտբոլիստները կարող են լողալ միայն հյուրանոցի լողավազանում:

 

Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը արգելել է իր ֆուտբոլիստներին լողալ ծովում, որպեսզի խուսափեն տարատեսակ այնպիսի վարակներից ու ինֆեկցիաներից, ինչպիսիք են  հեպատիտը, մենինգիտը, տիֆը և գաստրոէնտերիտ,-հաղորդում է,-  mirror.co.uk.

Անգլիայի հավաքականը կտեղավորվի Royal Tulip հյուրանոցում, որը գտնվում է Սան-Կոնրադու ծովափնյա  վայրում: Այս տեղանքը տրոպիկական անձրևների հետևանքով շատ է տուժել: Այստեղ կեղտաջրերը հետնախորշերի միջոցով թափվում են բաց ծովը: Այնպես, որ  ջրերը հեռու են մաքուր լինելուց և այստեղ  լողալը այնքան էլ անվտանգ չէ:

Այնպես, որ մարզիչները ասել են, որ ֆուտբոլիստները լողալու նպատակով կարող են  оգտվեն բացառապես հյուրանոցի լողավազանից:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Ինտեր ՌԱՈ-ն ֆինանսական պրոբլեմներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ն չի պատրաստվում մտնել բովանդակային քննարկման մեջ» (Տեսանյութ)’