‘Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կքննի Սիսսեի և Էվանսի պահվածքը’

786

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսսեին և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսին:

Պատճառն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում տեղի ունեցած խաղի ժամանակ արձանագրված միջադեպն է: «Սենտ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում կայացած խաղի ժամանակ ֆուտբոլիստները թքել են իրար վրա: Միջադեպն ուշադրության չի արժանացել հանդիպման մրցավարների կողմից, սակայն տեսագրվել է: Ասոցիացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մինչև մարտի 6-ը ֆուտբոլիստները պետք է բացատրություն տան իրենց պահվածքի համար: Նշենք, որ Էվանսն արդեն հայտարարել է, որ չի թքել, իսկ Սիսսեն ընդունել է մեղավորությունը և ներողություն է խնդրել: 

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովը ֆուտբոլիստներին կարող է պատժել` որակազրկելով վեց խաղով:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոչ նախագահացուներին, վարչապետացուներին եւ այլոց’