‘Անգլիայի և Շոտլանդիայի սահմանին հանպատրաստից անցակետ է տեղադրվել’

999

Անգլիայի և Շոտլանդիայի սահմանում անձնագրային հսկողության հանպատրաստից անցակետ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, այդ կերպ փորձ է արվում թուլացնել լարվածությունը Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին նախատեսված անկախության հանրաքվեից առաջ:

Քարտեր Բար սահմանակետով անցնող ավտոմեքենաներին դիմավորում են ավանդական շոտլանդական տարազով (կիլտ) մի տղամարդ և մի քանի ոստիկաններ, որոնց թիկունքում երևում են ուղեփակոցը և մեծ ցուցապաստառ՝ «Շոտլանդիայի սահմանապահ ծառայություն: Անձնագրային հսկողության կետ» գրությամբ, որի ներքևում ավելի փոքր տառերով գրված է՝ «Բացվում է սեպտեմբերի 19-ին»: Այնուամենայնիվ, սահմանը հատողների անձնագրերն արդեն հիմա էլ ստուգում են:

Պարզվում է՝ անցակետը տեղադրվել է, մասնակիցների ասելով՝ «հումորի օգնությամբ առաջիկա հանրաքվեի առիթով բորբոքված կրքերը լիցքաթափելու նպատակով»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցնում Բաղդադի շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է ՆԱՏՕ-ի երեք զինվոր’