‘Անգլիայում գտել են Ստրադիվարիուսի գողացված ջութակը ‘

1272

Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հաղորդել է Ստրադիվարիուսի գողացված ջութակն իր տիրուհուն՝ կորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմին վերադարձնելու մասին, այսօր հաղորդել է ոստիկանության կայքը: Ջութակը գտել են անցյալ շաբաթ Միդլենդս շրջանում, և այն այժմ պահվում է անվտանգ վայրում: Ջութակի հետ մեկտեղ՝ հայտնաբերվել են նաև գողացված աղեղները՝ 102 հազար դոլար ընդհանուր արժեքով:

2011 թ. գողության կապակցությամբ ձերբակալվել և մեղավոր են ճանաչվել  երկու անչափահասներ և ոմն Ջոն Մոգան: Սակայն գործիքի տեղն այդպես էլ չի հայտնաբերվել: Հազվագյուտ երաժշտական գործիքը Մին Չին Կիմից գողացել էին 2010 թ. նոյեմբերին Լոնդոնում:

Անտոնիո Ստրադիվարիուսը ջութակն ստեղծել է 1696 թ., այն գնահատվում է 1,8 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ՝ աշխարհում պահպանվել է Ստրադիվարիուսի՝ իր հնչողությամբ և որակով առանձնացող գրեթե 500 ջութակ, փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղը վերաբնակեցնում են վիճակախաղով ‘
Հաջորդ հոդվածը‘Վառվում է Օստանկինո հեռուստակայանը ‘