‘Անգլիայում մեծ հաջողությամբ վաճառվում է Պեպ Գվարդիոլայի մասին նոր գիրքը’

783

Անգլիայում վաճառքի է հանվել եւ մեծ հաջողությամբ իրացվում է AS պարբերականի լրագրող Գիլյեմ Բալագեի գիրքը` «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին: Գիրքը կոչվում է`«Պեպ. հաղթելու այլ ուղի», տեղեկացնում է Championat.com-ը:

Բալագեն նշել է, որ Անգլիայում Գվարդիոլային վերաբերվում են այնպես, ինչպես ժամանակին Մարադոնային:

«Այդ երկրում բոլորը հիացած եւ հիպնոսացված են Գվարդիոլայից: Միակ նման դեպքը, երբ Անգլիայում երբեւիցե հանդես չեկած եւ չաշխատած մարդուն այդպես վերաբերվեին, եղել է Մարադոնան: Անգլիացի ֆուտբոլասերները շատ են ցանկանում Գվարդիոլայյին տեսնել Պրեմիեր լիգայի թիմերից մեկի ղեկին»,- նշել է Բալագեն:

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ պարզվել է «Քարերի սիմֆոնիան» թալանողների ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց’