Անգլիայում սահմանափակումները չեղարկվում են

1271

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մամուլի ասուլիս է տալու, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, կհայտարարի հուլիսի 19-ից կորոնավիրուսային սահմանափակումները չեղարկելու մասին։

Իր ելույթում Ջոնսոնը կանդրադառնա հետագայում դիմակներ կրելու, տնից աշխատելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին։

Նախապես սահմանափակումների չեղարկման ամսաթիվ էր հայտարարվել հունիսի 21-ը, սակայն մեկ ամսով հետաձգվեց կորոնավիրուսի «Դելտա» շտամմի տարածման պատճառով։

Թեպետ Անգլիայում սահմանափակումների չեղարկման վերջնական ժամկետը հաստատվելու է մեկ շաբաթ հետո, կառավարությունն ակնարկել է, որ մտադիր չէ կրկին հետաձգել այդ ժամկետը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ անկախության օրը
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը վիրահատվել է