‘Անգլիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)’

858

Ազգերի Լիգայի 3-րդ տեղի հանդիպման շրջանակում մրցեցին Շվեյցարիան ու Անգլիան:

Հիշեցնենք, որ շվեյցարացիները կիսաեզրափակչում պարտվել էին Պորտուգալիայի ընտրանուն, անգլիացիներն էլ եզրափակչի ուղեգիրը զիջել էին Հոլանդիային:

Առաջ անցնելով նշենք, որ 90 րոպեների ընթացքում այդպես էլ գոլեր չգրանցվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ նույնպես թիմերը անարդյունավետ գտնվեցին, ու հաղթողին պարզելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար:

Ֆուտբոլային վիճակախաղում առավել հաջող էին անգլիացիներն  ու նրանք էլ նվաճեցին Ազգերի լիգայի բրոնզե մեդալները:

Շվեյցարիա — Անգլիա՝ 0:0, 11-մետրանոցներով՝ 5:6

Նախորդ հոդվածը‘Էրդողանը՝ Օզիլի հարսանիքի պատվավոր հյուր’
Հաջորդ հոդվածը‘Norway Chess. Լեւոն Արոնյանը 2 պարտիաներում էլ ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ’