Անգլիան՝ ֆուտբոլի կանանց Եվրոպայի չեմպիոն

394

Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի տիտղոսը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում անգլիացիները մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ առավելության հասան լրացուցիչ ժամանակում  2:1 հաշվով։

Կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի թիմին, Գերմանիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիայի թիմին։

Ֆուտբոլի կանանց Եվրո-2022, եզրափակիչ

Անգլիա — Գերմանիա՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)

Էլլա Թուն, 62, Քլոյի Քելլի, 110 —  Լինա Մագուլ, 79

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Հայ դատի արկածախնդրություն. Սեւակ Արամազդ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր