‘Անգլիացի գիտնական. Ձեր ղեկավարը, հնարավոր է, պարզապես փսիխոպատ է ‘

1390

Եթե դուք դժգոհ եք ձեր ղեկավարից, ապա շատ հնարավոր է, որ նա հոգեկան շեղումներ ունեցող պսիխոպատ է, որը հաճույք է ստանում շրջապատի մարդկանց նյարդերին ազդելուց: Այսպիսի եզրակացության է հանգել անգլիացի հոգեբան Քևին Դաթոնը, գրում է Business Insider պարբերականը:

Առաջնորդվելով անհավասարակշռված հոգեկան աշխարհ ունեցող մարդկանց համար իդեալական միջավայրի սկզբունքներով՝ Դաթոնը կազմել է «ամենապսիխոպատական» մասնագիտությունների վարկանշային աղյուսակ՝ «նվազման կարգով»:

  1. Ընկերության նախագահ
  2. Իրավաբան
  3. Հեռուստա- և ռադիոլրագրող
  4. Վաճառող
  5. Վիրաբույժ
  6. Լրագրող
  7. Ոստիկան
  8. Հոգևորական
  9. Խոհարար
  10. Զինվորական

 Իր «Պսիխոպատների փիլիսոփայությունը» աշխատությունում գիտնականը փորձում է դասեր քաղել նման շեղումներ ունեցող մարդկանց վարքագծից:

 

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Օբամային ‘
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլու կուսակցության ներկայացուցիչները նախկին պաշտոնյաների ձերբակալությունները քաղաքական հետապնդում են համարում ‘