‘Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանթը ավարտել է երաժշտական կարիերան (տեսահոլովակ)’

1175

Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանթը ավարտել է երաժշտական կարիերան, գրում է The Daily Mail պարբերականը:  38-ամյա երաժիշտը ցանկանում է իր ողջ ժամանակը տրամադրել անձնական կյանքին և ինչպես հարկն է՝ հանգստանալ:

Նախկին զինվորական Ջեյմս Բլանթն իր երաժշտական կարիերայի ընթացքում 3 սկավառակ է ձայնագրել, որոնք թողարկվել են 18 միլիոն ընդհանուր քանակով:

Երաժշտի ամենահայտնի հիթը 2004-ին Back to Bedlam ալբոմում ընդգրկված You\’re Beautiful-ն է, որը, ինչպես և ալբոմը, միանգամից զբաղեցրել է  բազմաթիվ երկրների հիթ շքերթների առաջատար հորիզոնականները:

2012-ի փետրվարին ավարտված համաշխարհային հյուրախաղերից հետո Բլանթն այլևս համերգային ծրագրեր չի ունեցել:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘Աջակցություն սիրահայությանը՝ Հեռուստամարաթոն-2012 դրամահավաքի շրջանակներում ‘