‘Անգլիացի մրցավարը մեկ տարում ավելի շատ է վաստակել, քան Բրիտանիայի վարչապետը’

1259

Անգլիացի ֆուտբոլային մրցավար  Մարտին Ատկինսոնը անցյալ տարի ավելի շատ գումար է վաստակել, քան Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հաղորդում  The Sun պարբերականը: 

Բրիտանական պարբերականի տվյալներով` Քեմերոնի աշխատավարձը 2015-ին կազմել է մոտ 203 000 դոլար: Այդ նույն ընթացքում ամենապահանջված անգլիացի մրցավարներից մեկը` Ատկինսոնը վաստակել է 215 000 դոլար:

Բարձրագույն կատեգորիայում  մրցավարների, որոնք շարքին դասվում է Ատկինսոնը, հիմնական տարեկան աշխատավարձը կազմում է 128 200 դոլար` հաշվի չառնելով անցկացված խաղերի համար հավելավճարները:

Մեծ Բրիտանիայի տարածքում անցկացված մեկ խաղ սպասարկելու համար մրցավարն ստանում է 640 դոլար, իսկ մայրցամաքում մեկ խաղի համար` 5700 դոլար: 44-ամյա մրցավարն անցյալ տարի 48 խաղ է սպասարկել:

Նախորդ հոդվածը‘Մեսսին կհանդիպի աֆղանստանցի 5-ամյա փոքրիկի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական դատարանը թույլ է տվել լրագրողին իր գրքում Ֆրանկ Ռիբերիին անվանել տականք’