‘Անգլիացի մրցավարին պատժեցին ավելորդ խոսքի համար. Տեսանյութ’

725

Անգլիացի եզրային մրցավար Ջոն Բրուքսին զրկել են Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլի «Վեստ Բրոմվիչ» — «Քուինզ Պարկ Ռեյնջերս» հանդիպման սպասարկումից:

Նշենք, որ այս մրցավարը Անգլիայի Պրեմիեր-լիգայի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից (0:2) հետո հյուրերի ֆուտբոլիստներին խնդրել էր շնորհակալություն հայտնել իրենց երկրպագուներին, որոնք տոմսի համար 62 ֆունտ էին վճարել:

Մրցավարի այս քայլը հայտնվել էր հեռուսախցիկների կենտրոնում, եւ արդյունքում նա որակազրկվել է: Բրուքսին Գավաթի խաղում կփոխարինի Դեյվ Բրայենը, հաղորդում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ «Սիթիի» երկրպագուների մի մասը բարձր գների պատճառով հրաժարվել էր իրենց հատկացվելիք տոմսերից:

Նախորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարում’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը’