‘Անգլիկանյան եկեղեցին առաջին կին եպիսկոպոսը կունենա’

966

48-ամյա Լիբբի Լեյնը երկուշաբթի կդառնա Անգլիկանյան եկեղեցու պատմության մեջ առաջին կին եպիսկոպոսը: Երկու երեխաների մայրը կգլխավորի Մանչեսթերի մերձակա Սթոքփորթի եպիսկոպոսությունը:

Կրոնական պահպանողականներն ամեն կերպ ընդդիմանում էին կանանց ներկայության եպիսկոպոսական շարքերում՝ պնդելով, որ եկեղեցին պետք է պահպանի Քրիստոսի ուսմունքը բացառապես արական սեռի առաքյալ-աշակերտների միջոցով տարածելու ավանդույթը:

Անգլիկանյան եկեղեցին առաջին անգամ կին հոգևորականների է ընդունել իր շարքերը 1990- ական թվականներից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը մերժել է ֆինանսական օգնություն հատկացնել Մերձդնեստրին’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն Մշտական խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով’