‘Անդամահատված վերջույթներով ֆրանսիացին սուզվել է 33 մետր խորության տակ ‘

773

Ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը, որը ձեռքերի եւ ոտքերի անդամահատման վիրահատություն է տարել դժբախտ պատահարից հետո, նման հաշմանդամություն ունեցող առաջին ջրասուզակն է դարձել, որ սուզվել է ջրի մեջ 33 մետր խորությամբ:

Դա տեղի է ունեցել հինգշաբթի Բրյուսելի նշանավոր «Նեմո 33»՝ աշխարհի ամենախորը լողավազանում,  որում մարզվում են արհեստավարժ ջրասուզակները, այդ թվում՝ հատուկջոկատայինները:

«Դա մի հսկայանական զգացողություն էր՝ մեծագույն երջանկության պահ», — Interfax-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Կրուազոնն այն բանից հետո, երբ կարողացել է հասնել լողավազանի հատակին:   

44-ամյա նախկին մետաղագործը ձեռքերի՝ մինչեւ արմունկներըը եւ ոտքերի՝ մինչեւ ծնկները անդամահատման վիրահատություն է տարել այն բանից հետո, երբ 1994-ին 20 հազար վոլտ լարման էլեկտրական հարված է ստեցել՝ հեռուստատեսային ալեհավաքի տեղադրման ժամանակ բախվելով բարձր լարման էլեկտրալարերին: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն դիտորդների աչքին թոզ է փչե՞լ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի, բայց մահաբեր միջոց. Մամուլ’