‘Անդերս Ֆոգ Ռասմուսեն: ՆԱՏՕ-ն չի համագործակցի ՀԱՊԿ հետ’

818

ՆԱՏՕ-ն չի համագործակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, հոկտեմբերի 22-ին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռասմուսենը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր է համագործակցությունն այդ կազմամկերպության առանձին երկրների հետ: «Մեզ լիովին բավարարում են փոխհարաբերությունները երկկողմ համատեքստում` ՆԱՏՕ և ՀԱՊԿ անդամներ: Մենք չենք կարծում, թե հարկավոր է ստեղծել համագործակցության ինչ-որ նոր ինստիտուտներ», — ասել է Ռասմուսենը` ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախօրեին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը: 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել քաղաքապետարան’
Հաջորդ հոդվածը‘Հրիսթեա. Հայաստանի քաղհասարակության հետ համագործակցությունն ավելի կարեւոր է’