‘Անդրանիկ Թեյմուրյանը` Իրանի հավաքականի պատմության առաջին քրիստոնյա ավագ’

837

«Տրակտոր Սազիի» կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը կդառնա Իրանի հավաքականի 95-ամյա պատմության առաջին քրիստոնյա ավագը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ավագի թևկապը հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստին բաժին է հասել այն բանից հետո, երբ կարիերան ավարտել է հավաքականի նախկին ավագ, իսպանական «Օսասունայի» կիսապաշտպան Ջավադ Նեկունամը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեյմուրյանը հանդես է եկել անգլիական «Բոլթոնում» ու «Ֆուլհեմում», ինչպես նաև «Աբումոսլեմ» ու «Էսթեղլալ» թիմերում:

Նախորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’