‘Անդրեա Պիրլո. Ես կարող էի տեղափոխվել «Չելսի»’

837

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ երեք տարի առաջ կարող էր կարիերան շարունակել «Չելսիում»:

«Երեք տարի առաջ ինձ ցանկանում էր ձեռք բերել «Չելսին», որն այն ժամանակ գլխավորում էր Անչելոտին: Սակայն «Միլանը» ինձ բաց չթողեց: «Ես 30 տարեկան էր, եւ կարող էի այլ երկրում հանդես գալու նոր փորձ ձեռք բերել: Դժվար թե այնտեղ հարմարվելու հետ կապված խնդիրներ ունենայի, որովհետեւ իմ կարիերայի ընթացքում խաղացել եմ բազմաթիվ տարբեր ֆուտբոլիստների հետ: Կկարողանա՞մ հետագայում Անգլիա տեղափոխվել: «Յուվենտուսի» հետ իմ պայմանագիրը դեռ երկու տարի գործելու է, իսկ հետո կտեսնենք»,- Պիրլոյի խոսքն է մեջբերում The Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված է, քան կարող եք պատկերացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է’