‘Անդրեյ Արշավինի ընկերների խոսքերով, նրա նոր սիրուհին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի կինն է’

1068

Ռուսաստանի հավաքականի եւ «Արսենալի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինը թողել է կնոջն ու երեք երեխաներին: Այն մասին, որ Արշավինը եւ նրա կինը՝ Յուլյան, միասին չեն ապրում, լուրեր էին տարածվել դեռեւս աշնանը:

Յուլյա Արշավինի ընկերուհիներից մեկը «Կոմսոմոլսկայա Պրավդային» պատմել է որոշ մանրամասներ:

«Անդրեյը այլ կնոջ հետ է: Նա պարրզապես խելքը կորցրել է նրա համար: Նա հեռացել էր ընտանիքից, երբ Յուլյան երրորդ երեխային էր սպասում: Սակայն ապրիլին, երբ բոլորն արդն գիտեն բաժանվելու մասին, նա վերադարձավ ընտանիք, փորձեց ամեն ինչ վերականգնել: Սակայն, ցավոք… նա նորից հեռացավ»:

Նշենք, որ Արշավինին իր նոր ընկերուհու հետ տեսել են Մայամիի ծովափերից մեկում: Ֆուտբոլիստի նոր ընկերուհին բավական գեղեցիկ թխահեր աղջիկ է: Արշավինը առայժմ չի շտապում նրան ներկայացնել մամուլին, այդ իսկ պատճառով բրիտանական լրատվամիջոցները երկու վարկած ունեն, թե ով է այդ աղջիկը: Համաձայն առաջին վարկածի, դա 32-ամյա բրիտանացի մոդել Լեյլանի Դաուդինգն է: Իսկ ֆուտբոլիստի ընկերները պնդում են, որ այդ գեղեցկուհին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինն է (եւ երկու երեխայի մայր): Եվ որ նրանց սիրավեպը արդեն մի քանի տարվա պատմություն ունի, սակայն մինչեւ վերջերս դա գաղտնիք էր:

Այժմ արդեն Յուլյա Արշավինան պատրաստվում է Լոնդոնի դատարան դիմել եւ ստանալ Անդրեյ Արշավինի ունեցվածքի կեսը, ասել է Յուլյայի ընկերուհին:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Պետք է ազատվել թալանով զբաղվող մարդկանցից’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի ննջասենյակի լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվան օրը (ֆոտոշարք)’