‘Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը» ևս մի մրցանակ է ստացել’

1554

Լոնդոնի կինոքննադատները օտար լեզվով լավագույն ֆիլմ են ճանաչել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը»:

Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:

Անցյալ շաբաթ այս ֆիլմը, որը պատմում է փոքրիկ մի քաղաքում մարդու և իշխանությունների դիմակայության մասին, առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում: Բացի այդ, օրերս Զվյագինցևի կինոժապավենը արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ նույն՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Ռուսաստանում կինոքննադատներից ոմանք արդեն ֆիլմը մեղադրել են ռուսատյացության մեջ, թեպետ այն դեռևս մեծ էկրան դուրս չի եկել: Փոխանցում է echo.msk.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 475 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինա. Դատախազըն այդպես էլ չհասցրեց մեղադրանք ներկայացնել նախագահին’