‘Անդրեյ Մակարևիչը դարձել է Մոսկովյան Հելսինկյան խմբի մրցանակակիր’

814

Ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, լրագրողներ Լև Շլոսբերգի և Նաթելլա Բոլտյանսկայայի հետ միասին, արժանացել է Ռուսաստանում ամենահին իրավապաշտպան կազմակերպության՝ Մոսկովյան հելսինկյան խմբի մրցանակին, տեղեկացնում  է կազմակերպության կայքը:

Մակարևիչին իրավապաշտպան կազմակերպության մրցանակը տրվել է «Մշակույթի և արվեստի միջոցով մարդու իրավունքների պաշտպանության» համար:

Վերջին ամիսներին երգիչը խիստ քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում՝ Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:

Մոսկովյան հելսինկյան խումբն առաջին անգամ մրցանակ է հանձնել 2009 թ.: Այն ժամանակ մրցանակակիրների թվում էին, մասնավորապես, ռոք երաժիշտ Յուրի Շևչուկը և  գրող Վիկտոր Շենդերովիչը: Անցյալ տարվա դափնեկիրներից մեկը դերասանուհի Լիա Ախիջակովան էր: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը տիկնոջ հետ ներկա է եղել ԿԺԴՀ զինծառայողների կանանց պատրաստած համերգին’
Հաջորդ հոդվածը‘Քեթրինի Միհրանը Հայ դատի պահանջատիրական բնույթը յուրովի է հասկացել (լուսանկարներ)’