‘Անդրեյ Պանինի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել’

1014

ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել դերասան Անդրեյ Պանինի մահվան փաստով, այսօր տեղեկացնում է գերատեսչության կայքը: Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 111 հոդվածի (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելը, ինչն անզգուշությամբ մահ է պատճառել տուժողին) հատկանիշներով: Բանն այն է, որ դերասանի մոտ ախտորոշել են գլխուղեղային վնասվածք, և գլխի վրա մի քանի վերքեր են հայտնաբերվել: Միևնույն ժամանակ՝ քննիչները նշում են, որ Պանինի մահը, ամենայն հավանականությամբ, քրեական բնույթ չի կրում, քանի որ բնակարանի դուռը ներսից փակ է եղել, և կողմնակի անձանց ներկայության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ՝ փորձագետների նախնական եզրակացության մեջ նշված է, որ Պանինը գլխի վնասվածք է ստացել սեփական հասակի բարձրությունից վայր ընկնելու պատճառով:

Հիշեցնենք, որ Անդրեյ Պանինին իր տանը մահացած էին գտել մարտի 7-ին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ նախկին կոշիկի գործարանում’