Անդրես Ինիեստա․ Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»

594

Ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։

«Ես միշտ կտեսնեմ «Բարսելոնան» դրական լույսի ներքո։ Իմ հեռանալուց հետո շատ բան է փոխվել ակումբում, խաղացողներն են փոխվել, սակայն մոտեցումը, փիլիսոփայությունը նույնն է։

Հաղթական եւ ոչ այնքան հաջող ժամանակահատվածները հաջորդում են իրար։ Ես չեմ սիրում համեմատել դրանք։

Այո, ես ցանկանում եմ վերադառնալ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար, քանի որ այդքան տարիներ անցկացրել եմ այդ ակումբում։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի ապագան»,- 37-ամյա Ինիեստայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ինիեստան «Բարսելոնայի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 1996-2018-ին։

Նախորդ հոդվածըՄինչև ո՞ւր եք թռնելու․ ՉԻ
Հաջորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Արոնյան — Դուդա՝ 1,5։2,5