‘Անդրես Ինյեստա. Գվարդիոլային հաջողություն է սպասվում’

784

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլային «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:

«Շատ ուրախ եմ Պեպի համար: «Բավարիայի» համար շատ կարեւոր է, որ նա այդ թիմի հետ է աշխատելու: Նա կփորձի խաղացողներին հարմարեցնել իր խաղաոճին: Իսկ «Բավարիան» մի քանի հրաշալի խաղացող ունի:

«Բավարիայի» խաղաոճը նման է «Բարսելոնայի» խաղաոճին: Գնդակի վերահսկումը կարեւոր տեղ է գրավում է, բացի այդ, մյունխենցիների կազմում մի քանի բարձրակարգ խաղացողներ կան:

Պեպը միշտ 100 տոկոսով է իրեն նվիրում գործին: Խաղադաշտում, թե նրա սահմաններից  դուրս նա շատ մտերիմ է խաղացողների հետ: Չեմ կարծում, որ ինչ որ դժվարություններ կլինեն: Նա այդ մեծ ակումբի համար պատասխանատվությունը կվերցնի եւ կփորձի մարդկանց ակնածանքը վաստակել: Անկասկած, Գվարդիոլային հաջողություն է սպասվում»- Ինյեստայի խոսքն է մեջբերում Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Սուրբ Վալենտինի օրը Ուզբեկստանում հայրենիքին ուղղված սիրո խոստովանություններ կհնչեն’
Հաջորդ հոդվածը‘Բանգլադեշի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել’