‘ Անդրես Ինյեստա. «Մենք Լուիս Էնրիկեի հետ իսկական բարեկամներ ենք դարձել»’

997

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գոհ է, որ ակումբի մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն: Մասնագետը նախկինում եղել է «Բարսելանայի» ավագը, իսկ հետագայում ղեկավարել նաև ակումբի երիտասարդական կազմը: Ինյեստան խաղացել է Լուիս էնրիկեի հետ մի թիմում  2002-ից և 2004 թվականներին:

–«Նա հիմնական կազմի առաջին ֆուտբոլիստներից էր, ում ես հանդիպեցի: Երբ ինձ կանչեցին մարզումների, նույնիսկ հանդերձարանի տեղը չգիտեի: Առաջին մարդը, ով իմ կողքին հայտնվեց, Էնրիկեն էր: Նա ինձ նստեցրեց իր մեքենան և տարավ հանդերձարանի մոտ: Այս փոքրիկ պատմությունը մեր հարաբերություններում մեծ նշանակություն ունեցավ. մենք իսկական բարեկամներ դարձանք: Ես ուրախ եմ, որ  նա եկել է «Բարսելոնա»: Վստահ եմ, որ մեզ լավ մրցաշրջան է սպասվում: Եթե խաղացողների միջև հարաբերությունները լավ լինեն, ապա մենք կհաղթենք»,-ֆուտբոլիստի խոսքերն է հաղորդում El Mundo Deportivo-ն:

Լուիս Էնրիկեն

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կանավարո. «Իր դիրքում Ռոբենը լավագույնն է»’
Հաջորդ հոդվածը‘ «Մանչեսթր Սիթի»-ին չի նախատեսում Նեգրոդոյին ընդգրկել Չեմպիոնների լիգայի հայտարարագրում’