‘Անդրես Ինյեստա. Մոուրինյոն փչացրեց իսպանական ֆուտբոլը’

932

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացասաբար էր ազդում Իսպանիայում ֆուտբոլի զարգացման վրա:

Մենք պետք է շիտակ նայենք փաստերին: Նա փչացրել է իսպանական ֆուտբոլը, ավելի շատ վնաս է հասցրել, քան՝ օգուտ:

Ես ընդհանրապես չեմ սիրում այդ մարդու մասին խոսել»,- ասել է Ինյեստան:

Իսկ Ինյեստայի թիմակից Ժերար Պիկեն Մոուրինյոյի մասին ասել է.

«Մոուրինյոն մամուլի ասուլիսներում կռիվ էր տալիս, բայց ֆուտբոլ խաղում են դաշտում: Ես երբեք չեմ տեսել մամուլի հետ այդ կարգի պայքար: Մոուրինյոն ցանկանում էր լրագրողների նկատմամբ գերիշխանություն հաստատել»,- ասել է Պիկեն:

Նախորդ հոդվածը‘Մերձավոր Արևելքի ամենամեծ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան’
Հաջորդ հոդվածը‘Միայն 4 օրերի ընթացքում բնությանը հասցվել է 122.25 հազ. դրամի վնաս’