‘Անդրես Ինյեստա. ՊՍԺ-ին Բարսելոնայում հեշտ կյանք չի սպասվում’

796

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումից (2:2) հետո հայտարարել է, որ պատասխան խաղում` Բարսելոնայում հարկ կլինի ավելի լավ խաղալ:

«Շատ ափսոս, որ հանդիպման վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցինք: Դա տհաճ նստվածք թողեց: Սակայն մենք այնքան էլ վատ արդյունք չենք համարում ոչ-ոքին: Մենք վերահսկում էին խաղը: Լավ հանդիպում անցկացրեցինք: Հուսով եմ, որ մեր վնասվածք ստացած խաղացողները արագ շարք կվերադառնան:

ՊՍԺ-ի կազմում փայլուն ֆուտբոլիստներ կան, բայց պատասխան խաղում նրանց հեշտ կյանք չի սպասվում: Եթե մենք ցանկանում ենք կիսաեզրափակիչ դուրս գալ, ապա Բարսելոնայում պետք է մեր իդալական ֆուտբոլը ցուցադրենք»,- Ինյեստայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ն:

Նախորդ հոդվածը‘Մետրոպոլիտեն. «Երիտասարդականի» կրպակաշարերի խնդրի սկզբնաղբյուրը քաղաքապետարանն է’
Հաջորդ հոդվածը‘Թատերական գործիչների միությունում տեղի է ունեցել ՀԹԳՄ Ոսկե մեդալների հանձնման արարողությունը’