‘Անդրիաս Ղուկասյանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ժառանգության» ցուցակով’

1116

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Ժառանգություն» կուսակցության կողմից իրենց ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդրիրաս Ղուկասյանը հայտարարեց, որ դեռ մտածում է ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Նա հայտարարեց, որ չի խուսափում դրանից, քանի որ ավագանու ընտրությունները պայքարի երկրորդ ճակատն է: «Առաջին ճակատը նախագահի ճակատն է, որն ինձ համար ավարտված չէ: Ես այդ պայքարը շարունակելի եմ համարում մինչև հարցի հանգուցալուծումը: Երբ կհանգուցալուծվի, երբ որ Սերժ Սարգսյանը կտա ինքնաբացարկ կամ հրաժարական և մեր երկրում կունենանք նոր ընտրություններ: Հուսով եմ` երրորդ ճակատը կդառնա Ազգային ժողովը»,- Ղուկասյանի խոսքերն է մեջբերում PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններն ավարտվեցին. ՍԴ մերժեց թեկնածուների հայցը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել’