‘Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում միավորվել եւ ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ’

1224

Նախագահի արդեն նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հայրենակիցնե′ր,

Փետրվարի 18-իք վեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:

Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլեւս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։

Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։

Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:

Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։

Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել եւ թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան:

 

Անդրիաս Ղուկասյան

Երևան, 21 փետրվարի 2013 թ.

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի «արշավը» նախագահական (ամբողջական, տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սպայի հայացքի ներքո զինվորի քվեարկության դեպքի առիթով քրգործ է հարուցվել’