‘Անդրիաս Ղուկասյանը հացադուլ կսկսի հունվարի 21-ին’

1292

«Հացադուլը կսկսեմ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը՝ հունվարի 21-ին, եթե մինչև այդ ԿԸՀ-ն չկատարի իմ կողմից բերված պահանջը: Իսկ թե երբ կդադարեցնեմ հացադուլս, կհայտարարեմ դրանից հետո»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք, որ  նախագահի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչել: 

Անդրիաս Ղուկասյանը չցանկացավ հրապարակել, թե որն է լինելու իր նախընտրական կարգախոսը: Նա այն կհայտարարի հացադուլ սկսելու օրը, այսինքն՝ նախընտրական քարոզարշավի մեկնարին:

Անդրադառնալով նաև օրերս տարածած բաց նամակին, որում վերջինս կոչ էր անում բոլոր թեկնածուներին՝ բացի ՀՀԿ-ական թեկնածուից, դուրս գալ «կանխորոշված ընտրապայքարից», Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ մամուլի արձագանքներից բացի՝ այլ արձագանք չի ստացել:

Պատասխանել այն հարցին, թե ինչու ինքը դուրս չեկավ ընտրապայքարից, այն դեպքում, երբ մյուս թեկնածուներին կոչ էր անում անել դա՝  Ղուկասյանն ասաց.

«Որովհետև ես առաջարկել էի միասնական դուրս գալ»:  

Նախորդ հոդվածը‘Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ամենահիշարժան Ամանորի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին ներողություն է խնդրել Բալոտելիից’