‘Անդրիաս Ղուկասյանը հրաժարվեց հիվանդանոցային պայմաններում հետազոտություն անցնելուց’

907

Հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի ընդունել ՀՀ առողջապահության նախարարության այն առաջարկությունը, որով նախատեսվում էր թեկնածուին կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկել:

Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց Անդրիաս Ղուկասյանի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի՝ նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին հորդորել էր համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։ 

Նախագահի թեկնածուն խոստացել էր այսօր հայտնել իր որոշման մասին։ 

Նախորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Կուսակցություն ստեղծելու գաղափարը հնչեցվել է ժամանակին ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում կինը մահացել է Կոկա-կոլայի «գերդոզավորումից»’