‘Անդրիաս Ղուկասյանը որոշել է գնալ տուն՝ լողանալ’

1426

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հացադուլի 15-րդ օրը, երկու ժամով տուն է գնալու:

«Հացադուլը շարունակելու եմ մինչեւ ընտրությունների ավարտը: Բնականաբար ամբողջ օրն այստեղ եմ մնում, կա հիգիենայի խնդիր: Որոշել եմ գնամ տուն՝ լողանամ: Որպեսզի այս իրադրությունն անհասկանալի չլինի հանրության համար, պատրաստ եմ լրագրողներից մեկին հրավիրել ինձ հետ»,- «Առավոտի» փոխանցմամբ ասել է պարոն Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ շենքի մոտ կվերադառնա ժամը 5-ին:

Նախորդ հոդվածը‘Նախաձեռնություն. Նժդեհը ֆիլմում ներկայացված է որպես տարրական ղզիկ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քոքոբելյանը լքեց «Ժառանգություն» խմբակցությունը’