‘Անդրիաս Ղուկասյանն ընդամենը մեկ նախընտրական շտաբ ունի’

1167

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միայն մեկ նախընտրական շտաբ ունի՝ Բաղրամյան փողոցում, որը հիմնականում զբաղվում է կազմակերպչական հարցերով: Այս մասին iLur.am-ին հայտնեց Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ միայն մեկ շտաբ ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք քարոզարշավին չեն մասնակցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները նախատեսված են երկուշաբթի՝ փետրվարի 18-ին: Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, իսկ վաղը լռության օր է հայտարարված:

Նախորդ հոդվածը‘Ահազանգում է Ր. Հովհաննիսյանի շտաբը՝ Սամվել Ալեքսանյանը 40.000-ական դրամ է բաժանել ուսուցիչներին ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումները կրճատվել են’