‘Անելկան կտեղափոխվի «Յուվենտուս»’

835

Ինչպես հաղորդում է goal.com-ը, իտալական գրանդին վերջապես հաջողվել է գտնել հարձակվող մինչ մրցաշրջանի ավարտը: Թուրինցիները կես տարվա պայմանագիր են կնքել Ֆրանսիայի հավաքականի և «Չելսի»-ի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկայի հետ, ով հանդես էր գալիս «Շանհայ Շենհուա»-ում: Հաղորդվում է նաև, որ մինչ մրցաշրջանի ավարտը ֆրանսիացին կստանա 600 000 €, որին կգումարվի 200 000 € եթե նա մասնակցի 12 խաղի, 200 000 € եթե «Ծեր սինյորա»-ն հաղթի «Սերիա Ա»-ում, և ևս 300 000 €, եթե Յուվեն նվաճի Չեմպիոնների գավաթը: Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրինցիները պաշտոնապես հաստատեցին Լյորենտեին ձեռք բերելու մասին, ով Իտալիա կտեղափոխվի հաջորդ մրցաշրջանում:

Նախորդ հոդվածը‘Ֆաշիզմը՝ որպես իշխանության վերարտադրման մեխանիզմ’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը»՝ «Ոսկե արծիվ»-ի մրցանակակիր’